00:00:00

Առանց ստուգման Ղրիմի կամուրջ բեռնատար ավտոմեքենաների մուտքը չի թույլատրվի

18:50, 14 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Առանց ստուգման Ղրիմի կամուրջ բեռնատար ավտոմեքենաների մուտքը չի թույլատրվի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։

«Տեխնիկական տեսանկյունից կամուրջն արդեն պատրաստ կլինի երկու գոտիով անցմանը, սակայն ստուգման հետ կապված խնդիրներ կան։ Այդուհանդերձ, մենք չստուգված մեքենաների մուտքը կամուրջ չենք թույլատրի։ Ուստի դատարկ բեռնատարները, ավտոբուսները, ինչը շատ կարեւոր է, կգնան սովորական ռեժիմով։ Բեռնված մեքենաները կա՛մ ամբողջությամբ կզննվեն, կա՛մ կգնան լաստանավով, կա՛մ կգնան նոր տարածքների երթուղիներով»,- լրագրողներին ասել է Խուսնուլինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր