00:00:00

Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման և «Զանգեզուրի միջանցքի» մասին

12:11, 14 հոկտեմբեր 2022 Աշխարհ

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին:

Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի այդ դրվագը։

Լրագրող

- Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած Ձեր հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել  իր հասարակությանն այս հարցում: Եվ երկրորդ՝ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է:

Էրդողան

- Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև Միջին միջանցքի թեմային Ստամբուլի ջրանցքի կառուցման համատեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր