00:00:00

Ադրբեջանի ագրեսիան հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

09:48, 14 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները նաև քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր