Վլադիմիր Զելենսկին միջազգային գործընկերներից լրացուցիչ վարկեր է խնդրել էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման, ինչպես նաեւ առաջիկա ձմռանը գազի եւ ածխի գնման համար:
«Մենք 2 մլրդ դոլարի նպատակային վարկերի կարիք ունենք փլուզումից հետո էլեկտրական էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման եւ դեպի Եվրոպա արտահանումն ընդլայնելու համար»,-ասել է Զելենսկին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդաժողովում ունեցած առցանց ելույթի ժամանակ:
«Անհրաժեշտ են գազի և ածխի գնման վարկային սահմանաչափեր ջեռուցման ապագա սեզոնի համար։ Այս տարվա օգնության ծավալը պետք է լինի առնվազն 5 մլրդ դոլար», - ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ այդ միջոցներն անհրաժեշտ են կայունության ապահովման համար։