Հինգշաբթի օրը նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Աստանայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, իսկապես, հանդիպումը պատրաստվում է։ Այն կկայանա հինգշաբթի օրը։ Թեմաները կլինեն Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ մտքերի փոխանակում ընթացիկ հարցերի շուրջ»,-ասել է Պեսկովը։