00:00:00

Լեհաստանում ստուգում են ռմբապաստարանների վիճակը

19:53, 10 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Լեհաստանում հրշեջ ծառայությունները ստուգում են երկրի ռմբապաստարանների վիճակը եւ գույքագրում, հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Մացեյ Վասիկը։

Մինչ Լեհաստանը վստահեցնում է քաղաքացիներին, որ դաշինքում իր տեղը երաշխավորում է նրանց անվտանգությունը, հարեւան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են պատրաստվել հրթիռային հարվածի հնարավորությանը:

«Մենք ունենք 62 000 նման հաստատություններ ողջ երկրում»,- ասել է Վասիկը Polsat News մասնավոր հեռուստաընկերությանը: «Հրշեջները ստուգում են նրանց վիճակը եւ շահագործման պիտանելիությունը։ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք դրանք հարմարեցնելու համար»։

Վասիկն ասել է, որ Լեհաստանը սպառնալիքի տակ չէ, բայց պատրաստվում է վատագույն սցենարին։ «Սա սովորական գործողություն է,- ասել է նա,- Այս ակցիան որոշ ժամանակ առաջ է պլանավորվել»։

Ստուգման գործընթացը երկու ամիս կտեւի։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր