Երևանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս շաբաթ այցելելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
«Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները:
Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին:
Երևանը պետք է լինի՝ մարդկա՛նց համար քաղաք և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նա այցելել էր նաեւ Աջափնյակ վարչական շրջան: