00:00:00

Բելառուսի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման տեղակայումը Եվրամիության կողմից անպատասխան չի մնա․ Ստանո

12:37, 10 հոկտեմբեր 2022 Աշխարհ

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման տեղակայումը կհանգեցնի Ուկրաինայի հակամարտության սրման, ինչպես նաև կարժանանա ԵՄ-ի պատասխանին։

 

«Մենք լսել ենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Բելառուսն ու Ռուսաստանը գործի են դնում զորքերի միացյալ խմբավորումը։ Եթե դա տեղի ունենա, ապա նոր էսկալացիայի կհանգեցնի, բացի այդ, անպատասխան չի մնա ԵՄ կողմից»,- ասել է Ստանոն։

 

 

Հիշեցնենք՝ այսօր ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում է ստեղծվում՝ պայմանավորված Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր