Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը, ով այսօր համարվում է անհետ կորած, սեպտեմբերի 14-ին զանգել է մորն ասել՝ Մամ ջան, անպայման գալու եմ, չմտածես, ձեզ գրկելու եմ, ձեզ հետ եմ լինելու:
Այս մասին ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նրանց մտերիմ հրեւանուհին Ռուզաննա Կարապետյանը: «Թող Աստված հեռու պահի պատերազմներից, չէի պատկերացնում, որ մեր կաշվի վրա պետք է զգանք այս ամենը: Մեկ էլ սեպտեմբերի 15-ի առավոտյան է զանգել մորը, միայն հասցրել է ասել՝ «Մամ ջան, հլը լսի..» ու կապ խզվել է:
Իր մայրը այս 25 օրում դարձել է մի 70 տարեկան կին: Ինքն իր երեխուն է ուզում, ուրիշ ոչ մի բան չի ուզում: Մենք կարող ենք կտրուկ քայլեր էլ անել, Արմավիրի մարզի ճանապարհները փակել, հասնի դրան, ամբողջ գյուղը ամբողջ տարածաշրջանը պատրաստ է: Մեր գյուղից՝ Լուսագյուղից 11 ծառայող ունենք: բոլոր երեխեքն էլ մերն են, Այսօր կոնկրետ ինձ համար եկեղեցին «Եռաբլուրն» է:
Մանրամասները՝ տեսանյութում։