ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին: «Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասաց հարազատներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում։