00:00:00

Բերդ համայնքի ղեկավարը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը

12:48, 10 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկանում են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը:

 

Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն է, ընտրության օրը կալանավորված էր:

 

Հոկտեմբերի 7-ին Մանուչարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իր մանդատից, բայց ոչ երբեք այն պարտականություններից և պարտավորություններից, որոնք ստանձնել է և խոսք տվել իրականացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր