Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհվել է հատուկջոկատայինբ, պայմանագրային սպա Արորիկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից:
«Խորին խոնարհումով վշտակցում ենք հայրենիքի նվիրյալ սպա Արորիկ Հովհաննիսյանի մահվան համար։ Ցավակցում և զորակցում ենք նրա ծնողներին, հարազատներին, զինակից ընկերներին։ Վիշտը անասելի է, կորուստն անդառնալի։
Արորիկ Հովհաննիսյանը հանկարծահաս պատերազմի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Վերին Շորժայի մարտական դիրքերում էր։ Նա հատուկ ջոկատային զորամասի սպա էր, դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, քաջ մարտիկ և հայրենիքին նվիրյալ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Սեպտեմբերի 13-ի թեժ մարտական գործողությունների ընթացքում, վրահաս վտանգն զգալով, քաջ սպան մարտական դիրքից տեղափոխել է տալիս վիրավորներին, իսկ ինքը՝ կռվում մինչև վերջին շունչը, քանի դեռ թշնամու մահաբեր գնդակը չէր խոցել ու չէր դադարել նրա կյանքի բաբախյունը։
Սիրելի Արորիկ, ծնվեցիր 1989թ. Վ.Սասնաշենում, առյուծասիրտ հոգով, հայրենասեր գաղափարով, ազգային մտածողությամբ, նախնիների արյան կանչով։ Ապրեցիր հայեցի, ծառայեցիր հայրենիքին անմնացորդ սիրով, մնացիր քո հողին ու ջրին միշտ կարոտով, բայց արժանավայել հիշատակով։
Հանգչիր խաղախությամբ»։