00:00:00

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել․ ՌԴ ՔԿ

11:45, 08 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ  Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել պայթեցված բեռնատարի կողքով ընթացող մեքենայի ուղեւորները։ Ջրից բարձրացրել են տղամարդու եւ կնոջ դիեր։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է կամրջի պայթեցման դեպքին՝ նշելով, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր