Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայից խուսափող և այլ երկրներ մեկնող տղամարդկանց «խորհուրդ է տվել» կիսաշրջազգեստներ հագնել, իսկ անունները փոխել կանանց անուններով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Չեմ հասկանում նրանց, ովքեր դժվար պահին լքում են հայրենիքը, մեկնում են արտասահման։ Այդպիսի վախկոտներին ես խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստներ հագնել և անունները փոխել՝ կանանց անուններով։ Թեպետ նույնիսկ կանայք են մեր պատմության ընթացքում խիզախություն ցուցաբերել՝ տղամարդկանց հետ հավասար պայքարելու՝ մինչև վերջ»,- ասել է Կադիրովը։