00:00:00

Լուկաշենկոն Պուտինին 70-ամյակի կապակցությամբ տրակտոր է նվիրել

13:04, 07 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Life-ի լրագրողը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հարցրել է, թե ինչ նվեր է նա բերել հոբելյառին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 

Բելառուսի ղեկավարի պատասխանը զարմացրել է, գրում է աղբյուրը:

«Տրակտոր, որի վրա ես աշխատում եմ, ամենալավն է, ձեռքով է հավաքված»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հավելել է, որ այս տրակտորի օգնությամբ կարելի է հացահատիկ ցանել, հետո այն հասցնել Եվրոպա, «որ սովամահ չլինեն ու Ուկրաինայից հաց չգողանան»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է 70-ամյակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր