00:00:00

Հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը․ Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

23:08, 06 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիան հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ այս մասին Պրահայում ունեցած ելույթում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպմանը, Էրդողանը նշել է, որ անկեղծորեն հավատում է՝ կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք, անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում կարող ենք հասնել լավ հարաբերությունների հաստատմանը»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրանից ի՞նչ մեսիջ է ստացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով, Էրդողանը պատասխանել է․ «Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են, մեր այսօրվա հանդիպումն էլ անկեղծ մթնոլորտում անցավ, և այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ ներկայացվեցին։ Մեր արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, կքննարկեն, դրանից հետո, ըստ արդյունքների, քայլեր կձեռնարկենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր