00:00:00

Ղարաբաղի հայերը Ադրբեջանի ներքին հարցն են. Ալիեւ

19:19, 06 հոկտեմբեր 2022 Աշխարհ

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, սա Ադրբեջանի ներքին հարցն է»։ Այս մասին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում հայտարարել է Իլհամ Ալիեւը։

«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, սա Ադրբեջանի ներքին հարցն է։ Մենք ինքներս կորոշենք, թե երբ խոսենք նրանց հետ։ Սա մեր ներքին հարցն է։ Մենք չենք պատրաստվում դա քննարկել որեւէ երկրի հետ»,- հավելել է նա։ «Գիտեք, որ այսօր հանդիպում է լինելու՝ Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը, Փաշինյանը եւ ես։ Այս հանդիպման արդյունքները, հուսով եմ, դրական կլինեն, առաջընթաց կլինի»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր