Սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսն այս շաբաթ կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել են Պետքարտուղարությունից:
Այս մասին գրում է VOA-ն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում նա
ելույթ կունենա Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսանվտանգության ասոցիացիայի համաժողովում՝ COVID-19 համաճարակից քաղած դասերի վերաբերյալ։ «Պետքարտուղարի տեղակալը նաև կմասնակցի երկկողմ հանդիպումների»,- հայտնել են Պետքարտուղարությունից։Այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։