00:00:00

Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով. Թուրքիայի ՊՆ ղեկավար

17:55, 04 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ: Հնադիպման ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ «պատմական հողերի ազատագրման» համար 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը «խաղաղության ձեռք է մեկնել» Հայաստանին։

«Մենք ակնկալում ենք, որ Երևանը պատշաճ կերպով կպատասխանի Բաքվի «խաղաղարար»  նախաձեռնություններին։ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար։

Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել երկու երկրների նախագահների վճռականության վրա՝ ավելի խորացնելու երկու երկրների միջև դաշինքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր