Զահեդանում ահաբեկչական հարձակման հետեւանքով ԻՀՊԿ-ի եւ Բասիջի ուժերի 32 մարդ անդամ է զոhվել, գրում է Mehr-ը։
Զահեդանում ոստիկանական բաժանմունքում ահաբեկչությունից հետո զինված խումբը կրակ է բացել։
Սիստան եւ Բելուջիստանի նահանգապետ Հոսեյն Մոդարես Խիաբանին հայտնել է, որ հարձակման հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, եւս 20-ը, այդ թվում ոստիկաններ, վիրավորվել են։
«Անկարգությունների մասնակիցները, որոնք պատկանում են ահաբեկչական եւ անջատողական խմբավորումներին, որոնց ինքնությունը հայտնի է, հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, քարեր եւ դյուրավառ նյութեր նետել եւ կրակ բացել»,-ասել է նա։
Բախումների հետեւանքով զոհվել է Սիստան եւ Բելուջիստանի ԻՀՊԿ անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Ալի Մուսավին։