00:00:00

Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու

13:52, 01 հոկտեմբեր 2022 Աշխարհ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ պետական բուհերի ուսանողները նույնպես չեն մոբիլիզացվելու:

«Ոչ, դա նույնպես ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,- լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Շոյգուն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի և Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ ստուգել է մոբիլիզացված քաղաքացիների տեղավորման նախապատրաստական աշխատանքները և պայմանները։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր