00:00:00

Ֆլորիդայում մոլեգնում է «Յեն» փոթորիկը․ զոհերի թիվը գերազանցել է 40-ը (լուսանկարներ)

10:43, 01 հոկտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մոլեգնում է «Յեն» փոթորիկը։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ տարածաշրջանային իշխանություններին հղումով, փոթորկի հետևանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 40-ը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ քամու ուժգնությունը հասնում է 250 կմ/ժ-ի։ Շուրջ 2,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, հեռահաղորդակցության ցանցերը խաթարվել են, իսկ օդանավակայանները չեն աշխատում։ Նահանգում գրանցվել են զգալի ավերածություններ։

ԱՄՆ-ի փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նախազգուշացրել է, որ, չնայած «Յենի» վարկանիշն իջեցվել է մինչև հետտրոպիկական ցիկլոնի, միևնույն է վտանգը դեռ չի անցել և դեռ կանխատեսվում են փոթորիկներ, անսպասելի հեղեղումներ և ուժեղ քամիներ։

 

Հարավային Կարոլինայում իշխանությունները բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները:

Before, after images show Hurricane Ian storm surge completely destroyed  some Sanibel Island, Florida hotels - Aki Bon

Hurricane Ian destroys parts of the Sanibel Causeway, necessitating  rebuilds : NPR

Before, after images show Hurricane Ian storm surge completely destroyed  some Sanibel Island, Florida hotels - IItm

Hurricane Ian updates: Storm upgrades to Category 1; Florida sees deaths,  damage as South Carolina braces for landfall - ABC7 Los Angeles

Hurricane Ian Photos: Florida Sees Widespread Damage - Bloomberg

Hurricane Ian: Photos, videos of damage, rescues - al.comHurricane Ian live updates: Nearly 350,000 customers without power across  Carolinas - ABC News

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր