00:00:00

Չենք ճանաչում ՌԴ-ի կողմից անցկացված «հանրաքվեները», պատժամիջոցները կուժեղացնենք. ԵՄ հայտարարությունը

13:58, 30 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Եվրամիությունը (ԵՄ) չի ճանաչում և չի ճանաչելու ուկրաինական հողերում Ռուսաստանի կողմից իրականացված ձևական հանրաքվեները և անօրինական միացումը:

Այդ մասին ասված Եվրամիության տարածած հայտարարության մեջ:

«Մենք կտրականապես մերժում և անվերապահորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական անեքսիան: 

Գիտակցաբար խախտելով միջազգային կարգը և Ուկրաինայի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են՝ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային օրենքով ամրագրված հիմնական սկզբունքները, Ռուսաստանը վտանգում է համաշխարհային անվտանգությունը»,-ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր