00:00:00

Ո՞վ է Բրատսկի միակ ուռուցքաբան-վիրաբույժը, որին զորահավաքի ծանուցագիր է հանձնվել

12:05, 30 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Բրատսկի միակ վիրաբույժ-ուռուցքաբան Սուրեն Բոզոյանը մասնակի զորահավաքի շրջանակներում ծանուցագիր է ստացել և այլ մոբիլիզացվածների հետ արդեն մեկնել է Նովոսիբիրսկ։ Այս մասին հայտնում է IRK.ru-ն։

Բոզոյանն աշխատում է Իրկուտսկի շրջանային ուռուցքաբանական կենտրոնի Բրատսկի մասնաճյուղի ամբուլատոր բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ բաժանմունքում աշխատում է երկու ուռուցքաբան։ Նյարդաբան, գլխավոր բուժքույր և վիրաբույժ։ Այժմ կենտրոնում վիրաբույժ չկա։

Ինքը՝ բժիշկ Բոզոյանը, հայտարարել է. «Պահեստազորի լեյտենանտ եմ, երդում եմ տվել 2004թ.-ին: Հիմա, կարծում եմ, իմ պարտքն է այնտեղ լինել տղաների հետ: Ինձ համար անհանգստանալու կարիք չկա, սա իմ գիտակցված ընտրությունն է, ինձ ոչ ոք չի ստիպել։ Ուստի բլոգերներին, լրագրողներին, հիվանդներին, գործընկերներին կխնդրեմ չանհանգստանալ։ Ամեն ինչ լավ կլինի»:

Տարածաշրջանի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր