00:00:00

Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է․ Էրդողան

08:58, 30 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

- Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն,- հարց է ուղղել լրագրողը։

- Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը,- հետևել է Էրդողանի պատասխանը։

 

Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ​​ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր