00:00:00

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց ակցիա է տեղի ունեցել. մասնակիցները վանկարկել են «Ազատություն Հարավային Ադրբեջանին»

19:13, 29 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց ակցիա է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը։

«Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Իրանում վերջին օրերի իրադարձությունների դեմ։ Ցուցարարները հայտարարությամբ են հանդես եկել։ Այն հանձնվել է դեսպանության աշխատակցին։

Նրանք վանկարկել են «Ազատությո՛ւն Հարավային Ադրբեջանին», «Կորչի՛ մոլլաների ռեժիմը», «Կորչի՛ բռնապետը» եւ այլ կարգախոսներ»,- գրում է АПА-ն։

Նշվում է, որ ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր