00:00:00

Վաղը Կրեմլում կկայանա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը

12:06, 29 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Սեպտեմբերի 30-ին Կրեմլում կկայանա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

«Վաղը՝ ժամը 15:00-ին, Կրեմլի մեծ պալատում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Այս միջոցառման ժամանակ ծավալուն ելույթ կունենա նախագահ Պուտինը»,-ասել է Պեսկովը։

«Նախագահի ելույթը տեղի կունենա ավելի ուշ, մենք ձեզ հավելյալ կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը սեպտեմբերի 30-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ազատագրված տարածքների ղեկավարների հետ, երբ կստորագրվեն Ռուսաստանի Դաշնությանը դրանց միանալու մասին համաձայնագրերը։

Սեպտեմբերի 23-27-ը հանրաքվեներ են անցկացվել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր