00:00:00

Նուբարաշենի բանտախցում հայտնաբերվել է սպանության հատկանիշներով կալանավորված 35-ամյա տղամարդու դին

13:59, 26 սեպտեմբեր 2022 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտում մահվան դեպք է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների շտապօգնության 41 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ ահազանգ է ստացվել նշված հիմնարկից, որ կալանավորի ինքնազգացողությունը վատացել է։ Ժամանած բժիշկները արձանագրել են թիվ 29 խցի կալանավոր՝ 35-ամյա Զոհրաբ Կարապետյանի մահը։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ էլ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցված քրեական գործով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր