ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և դուրս մնաց առցանց անցկացվող արագ շախմատի «Սերունդների գավաթ» մրցաշարից:
Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ, սակայն մնացած երեքը նա տանուլ տվեց և ի վերջո պարտվեց 1:3 ընդհանուր հաշվով:
Աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում կհանդիպի Վինսենտ Կեյմեր – Պրագնանանդհա զույգի հաղթողի հետ: