Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքը տեղեկացնում է, որ 14.09-ի 21:00-ի «Լուրերի» հիմնական թողարկման ընթացքում հրապարակված տեսանյութը, որում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է լարված իրավիճակը համայնքում, չի եղել ուղիղ միացմամբ, այլ տեսանկարահանվել է ավելի վաղ:
«Պաշտոնյան, լրագրողի հարցին ի պատասխան, ընդհանրական պատկերով ներկայացրել է իրավիճակը Ջերմուկում ամբողջ օրվա դրությամբ, և բոլոր մանրամասները չեն արտահայտում տվյալ ժամի դրությունը:
Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, և էական միջադեպեր չեն արձանագրվել»,– ասվում է «Լուրերի» հրապարակման մեջ։