00:00:00

Հրշեջ-փրկարարները Սյունիքի Նորավան գյուղի մոտ հայտնաբերել են զինծառայողի դի

22:10, 14 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր