Ադրբեջանական կողմը տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 100 հայ զինծառայողի մարմինները հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ավելի վաղ Ադրբեջանի՝ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստ են միակողմանիորեն Երևանին փոխանցել շուրջ 100 հայ զինծառայողի դի: Բաքվից հայտնել էին, որ այս մասին տեղեկացվել է ԿԽՄԿ-ն։
Ամատունին ասաց, որ կապի մեջ են այս հարցով հայաստանյան իշխանությունների հետ։