00:00:00

Տարոն Անդրեասյանի անունը եղել է անհետ կորածների ցուցակում. ծնողները կարծել են, թե նա հատել է Իրանի սահմանը. նոր մանրամասներ. pastinfo

17:56, 10 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ադրբեջանական վաշտին հանձնվել հրաժարված հայ զինծառայող Տարոն Անդրեասյանը ծնունդով Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, 26 տարեկան։ Նա երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել ու կամավորագրվել է: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Տարոն Անդրեասյանի անունը եղել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների ցուցակում: Տարոնի ծնողները տևական ժամանակ կարծել են, թե որդին հատել է հայ-իրանական սահմանը և հայտնվել Իրանում, սակայն, ցավոք, տեղեկությունը ճիշտ չի եղել.

«Մինչև օրս էլ շատ ծնողներ գիտեմ, ովքեր կարծում են՝ իրենց որդիներն անցել են իրանական սահմանը, բայց ես  բազմաթիվ անգամ փորձել եմ կապ հաստատել իրանական կողմի հետ, այն ժամանակ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ, հիմա էլ ՀԿ-ի նախագահ, բայց առ այս պահը որևէ մեկի դեպքում տեղեկությունը չի հաստատվել»,-հավելեց Զոհրաբյանը:

Նրա հաղորդմամբ՝ Տարոն Անդրեասյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա միայնակ պայքարում է ադրբեջացիների հետ և զոհվում, նոր չէ, ադրբեջանական կողմն այն տարածել է դեռևս 2021թ-ի նոյեմբերին.

«Դեռ քննությունը կպարզի՝ ինչպես էր Սանասարում Տարոնը միայնակ մնացել, նրա  կողքին կռվող տղաները պնդում են, որ երբ նահանջ հրաման է եղել, Տարոնը չի ենթարկվել ու մինչև վերջ կռվել է: Տարոնի օրինակը մեր առաջ պետք է լինի, նրա մասին մենք անընդհատ պետք է խոսենք, քանի որ պատերազմից հետո ստեղծվել է մի թյուր մտայնություն, որ բոլորը  դավաճան են, դասալիք են, ժամը մեկ ԱԱԾ-ն մարդկանց է ձերբակալում դավաճանության համար։

Այս վատ մթնոլորտը պետք է կարողանանք  կոտրել, որովհետև մեր տղաները բայրաքթարների տակ անպաշտպան կռվել են և  այսպիսի հերոսական օրինակներ շատ են եղել, ինչպես Տարոնինն է: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր՝ ինչպես են շատերը փախել պատերազմից, բայց մի քանի անգամ շատ ունենք նման հերոսական օրինակներ»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր