00:00:00

Մինչ ոստիկանները որոնում են 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Զորիկ Մելքոնյանին, նա հերթական հանցագործությունն է կատարել

12:41, 02 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնում, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։

Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել է Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար է պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել է Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։

Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր