00:00:00

Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո ո՞ւմ կփոխանցի իր ռուսական ակտիվները

11:41, 02 սեպտեմբեր 2022 Հասարակություն

«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։

Նա ողջ աշխարհի հայությանը կոչ արեց միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։

«Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասաց Ռ. Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր