ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կինը՝ Անահիտ Դումանյան- Մանասյանը պարզվում է խիստ ընդդիմադիր դիրքորոշում ունի և չի կիսում նախարար ամուսնու քաղաքական հայացքները։ Տիկին Դումանյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում քննադատական գրառումներ է անում։ Վերջին նման գրառումը արվել էր երեք օր առաջ։ Անահիտ Դումանյան- Մանասյանը կիսվել էր ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումն այն մասին, որ թուրքն առանց մի կրակոցի մտավ Աղավնո։ Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Ա․ Արամյանը գրել է․ «Շնորհավորում եմ ձեզ Բաքու գրավող առյուծներ․ ՔՊ-ական պոռնիկի սերունդներն առանց մի կրակոցի հայկական Աղավնոն հանձնեցին թուրքին, օգոստոսի 25-ին թուրքը առանց կրակոցի մտավ հայկական Աղավնո․․․»,- գրել էր Արամյանը։ Այս գրառումն իր էջում կիսվել էր նախարարի կինը, կից ավելացնելով․ «Թուրքը մտավ Աղավնո։ Գժվել կարելի է։ իսկ մեզ մոտ խնջույքներ, փառատոններ․․․․ զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ, ցավ․․ Եվ յուրաքանչյուրս սրա մասնակիցն ենք»։
Չհամաձայնել տիկին Դումանյան- Մանասյանի հետ հնարավոր չէ։ Հայկական տարածքները առանց մեկ կրակոցի հանձնվում են թշնամուն և սա արվում է գործող իշխանության համաձայնությամբ։ Այն իշխանության, որի մասնիկը Վահրամ Դումանյանն է։ ԿԳՄՍ նախարարը, որի ղեկավարած կառույցն էլ պարբերաբար փառատոններ է կազմակերպում, նույն այն ժամանակ երբ հայկական տարածքները հանձնվում են թշնամուն։
Ուշագրավն այն է, որ նախարարի տիկնոջ այս գրառումն այլևս նրա էջում չկա, բայց տարբեր օգտատերեր հասցրել են այն պահպանել։ Իրականում խնդիրն այն չէ, որ տիկին Դումանյան- Մանասյանը հեռացրել է գրառումը, բայց գովելի է այն հանգամանքը, որ նա չի կիսում գործադիր իշխանության մաս կազմող և Նիկոլ Փաշինյանի որոշումները հլու- հնազանդ իրականացնող ամուսնու տեսակետը։
Ավելի վաղ էլ Անահիտ Դումանյան- Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե դեռևս չեն կողմնորոշվում Շուշին հայկական տարածք է, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք 2021 թվականին նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկը։
Արդյո՞ք Վահրամ Դումանյանը իր անմիջական ղեկավարի ապաշնորհ գործունեության արդյունքում հայկական տարածքի կորստից հետո ստանալով պարգևավճար ու աշխատավարձ կարողանում է հանգիստ նայել ընտանիքի անդամների աչքերին, հստակ իմանալով, որ նրանք չեն կիսում իր գաղափարները։
Հաճելի է՞ այդպես ապրելը, երբ անգամ սեփական տանն ամեն օր քեզ հիշեցնում են քո հայրենադավ ընթացքի, քո իսկ կառավարության ձեռամբ թշնամուն հանձնվող հայրենիքի մասին։ Դատելով Վահրամ Դումանյանի որդեգրած քաղաքականությունից, կարելի է ենթադրել, որ այո, նա գտել է իր ապագան։
Իսկ նրա տիկնոջ պահվածքն առավել քան ողջունելի է։
Նշենք, որ Անահիտ Դումանյան- Մանասյանը հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի աղջիկն է։ Պարոն Մանասյանը ևս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։
Irakanum.am