00:00:00

Ջերմաստիճանը 1-3 աստիճանով էլ կբարձրանա․ սպասվում է մինչև +40 աստիճան շոգ

14:03, 31 օգոստոս 2022 Հասարակություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 4-ին, 5-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր