ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտե
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ավտովթարից մահացել է լրագրող, մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը։