«Ճարտարապետական լուծումներն այդպիսին են, և վերջնարդյունքում մենք ունենալու ենք այն համալիրը, որի անիմացիոն տարբերակն արդեն հասանելի է հանրությանը, բայց գիտեք, հիմա ինձ ավելի շատ զայրացնում է այն հանգամանքը, որ ինչ-որ մարդիկ դեմ են։ Ես կարող եմ հասկանալ մարդկանց միայն այն դեպքում, եթե այն վնաս է Հայաստանին, հային, եթե այդ արձանը լիներ օրինակ Թալեաթ Փաշայի արձանը ես կհասկանայի ինչի են դեմ, եթե լիներ Նիկոլի արձանը ես կհասկանայի ինչի էին դեմ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Լույսի բանակ» ՀԿ ղեկավար Կարեն Արայանը, անդրադառնալով Հիսուս Քրիստոսի մոնումենատալ արձանի նախագծին։ Նշենք, որ համալիրը կառուցվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։
Անդրադառնալով հնչող քննադատություններին և այն կարծիքներին, թե արձանի կառուցման փոխարեն Գագիկ Ծառուկյանը կարող էր գումարը փոխանցել օրինակ բանակին, Կարեն Արայանը չհամաձայնեց, նախ նշելով, որ Ծառուկյանը Պաշտպանության նախարարը չէ, կառավարության անդամ չէ և բացի այդ իր անձնական նախաձեռնությամբ բազմիցս օգնել և սատարել է բանակին։ «Հիսուսի արձանը եթե տեղադրեր պետությունը պետական միջոցներով ես հաստատ դեմ կարտահայտվեի, որովհետեւ այո պետական միջոցները պետք է ճիշտ ծախսվեն, բայց այս մարդը, որ լիազորություն չունի օրինակ զենք գնելու, անգամ ամոթ է, որ այդ թեմայով կխոսենք, ինքն իր գումարը, ինչ ուզենա կանի։ Բացի այդ արձանի տեղադրումը որեւէ վնաս չի կարող բերել, որի համար կարելի է դեմ լինել։ Այս անհասկանալի աղմուկը ճիշտն ասած չգիտեմ որտեղից է, և ինչ նպատակներ ունեն»,- ասաց Արայանը։ Նա նաև նկատեց, որ բազմաթիվ մեծահարուստներ կան, որոնք որեւէ բան չեն անում երկրի համար, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը իր անձնական միջոցներով արժեք է ստեղծում Հայաստանի համար։
Միայն հանգամանքը, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալու Հայաստան Քրիստոսի արձանը տեսնելու համար, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այն տնտեսական մեծ ծրագիր է։ Միաժամանակ Արայանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համալիրի կառուցումը նոր աշխատատեղեր են բացում, ինչպես բուն շինարարության ընթացքում, այնպես էլ՝ նախագծի վերջնական պատրաստ լինելուց հետո։
Եզրափակելով խոսքը «Լույսի բանակ» ՀԿ ղեկավար Կարեն Արայանն ասաց, որ ողջունում է Գագիկ Ծառուկյանի աստվածահաճո նախաձեռնությունը և հույս է հայտնում, որ սահմանված ժամկետում, առանց արհեստական խոչընդոտների նախագիծը կյանքի կկոչվի։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիր կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը ողջունում է նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։ Նա Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ գաղափարն իսկզբանե հավանել է։ Հիսուսի արձանը մեր երկրում տեսնելու երազանք միշտ է ունեցել։ «Իրոք միշտ երազել եմ, որ Հայաստանում լինի Քրիստոսի արձանը, որ թե որպես կուռք պաշտելու, Աստված մեր սրտերում է ապրում, Աստված շինություններում չի բնակվում։ Նա ինձ համար կոնկրետ մաքրության, սրբության սինվոլ է, գեղեցիկ է շատ։ Քանի որ մենք առաջինն ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, զուտ դրա համար ինձ համար միշտ հաճելի է, որ այն լինի»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա ասաց, որ երբ անիմացիոն տարբերակը տեսել է նախագծի հուզվել է, հիմա վստահ է, որ այն վերջնական տեսք ստանալուց հետո նոր շունչ է հաղորդելու մեր երկրին։ «Եվ զբոսաշրջությունը կզարգանա, ինչու՞ չուրախանանք մեր երկրով, գեղեցիկ կառույցներով»,- նշեց նա։
Անդրադառնալով որոշ քննադատությունների Ալինա Մարտիրոսյանն ասաց․Ես շատ մարդկանց հետ եմ զրուցել, որոնք դեմ են եղել, ասել են, թե որպես կուռք է դիտարկվում, ես բացատրել եմ, որ դա այդպես չէ, սխալ մեկնաբանություններ են։ Ասել եմ, ինչու են մարդիկ ձգտում գնալ Բրազիլա և Քրիստոսի արձանը տեսնել, հիմա նույն հաջողությամբ կգան Հայաստան»,- ասաց նա, եզրափակելով որ շատ կցանկանար որ օրինակ Տիգրան Մեծի արձանն էլ տեղադրվեր Հանրապետության հրապարակում, որ բոլորը իմանային որ մեն ժամանակին եղել ենք ծովից- ծով Հայաստան։
Irakanum.am