Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին:
Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և հավաքել է 18 միավոր: