Ռուսաստանում մեծ շուկա է այրվում, լսվում են պայթյուններ
Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում (ՌԴ) խոշոր շուկա է այրվում, պայթյունների ձայներ են լսվում։
Տեղի բնակիչները պնդում են, որ շինարարները վերանորոգելիս են եղել «Լյուդմիլա» անունով շուկայի տանիքը։ Սակայն անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով գազի բալոնները պայթել են։
Բոցը մոլեգնում է 700 քմ տարածքի վրա։ Այն արդեն սպառնում է հարակից շինություններին: