00:00:00

Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան

23:31, 27 օգոստոս 2022 Հասարակություն

Հաջորդ տարվանից մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան՝ անկախ ատեստավորումից։ Այս մասին հայտնել է ԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ։

Հավելավճար կստանան նաև բոլոր դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները, ընդ որում՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներինը կօգտվեն միաժամանակ նշված 2 ծրագրերից։ Կարգն արդեն մշակման փուլում է։

Կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ  Արագածոտնի մարզպետարանի  գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նշեց, որ մարզում այս պահի դրությամբ ատեստավորված է 12 ուսուցիչ, ինչը դրվատելի թիվ չէ և տնօրեններին հորդորեց մոտիվացնել ուսուցիչներին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31