00:00:00

Իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, «հեշտացված » անցումն է․ Արամ Սարգսյան

10:59, 27 օգոստոս 2022 Բլոգ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ 

Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։

Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, « հեշտացված » անցումն է։

Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։

Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս֊թուրքական նախագծերին ու շահերին , որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։ Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ֊ն կարիք ունի պարսկական էներգոկիրների։

Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե « ռազմավարական գործընկերոջ » շահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր