00:00:00

Վարչապետի կինը դստեր հետ ներկա է գտնվել «Ձյունե Թագուհին» սառցե շոուին

23:34, 26 օգոստոս 2022 Հասարակություն

Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին» սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: 

«Արփիի համար կրկնակի ոգեւորիչ է եղել միջացառման մասնակցությունը, որովհետեւ նա նշված մարզադպրոցի սանն է:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ու Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

Գարիկ Գրիգորյանն Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով սառցե շոուում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, նաեւ մարզիկներ՝ Հայաստանից:

Ըստ Գրիգորյանի՝ որպեսզի ներկայացումն ավելի ազդեցիկ լինի եւ հանդիսատեսն իրեն զգա իրական հեքիաթում, վառ ու գունեղ շոու ծրագրում օգտագործվել են եւ կրկեսային հնարքներ, եւ գեղասահորդների բարդ ցատկեր, եւ հատուկ պարային համարներ՝ սառույցի վրա։

Կայի ու Գերդայի ջերմ ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա ներկայացված է կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր