00:00:00

Ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյում եռալեզու հայտարարություններ կհնչեն

23:18, 26 օգոստոս 2022 Հասարակություն

Երևանի Մետրոպոլիտենը տեղեկանում է․

«Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակներում նախաձեռնվել է Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու հայտարարություններ` ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով։

Հայտարարությունների մեջ ասվում է, որ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31