00:00:00

Հայաստանում հաստատվեց «ընտրովի իրավապաշտպանություն» նոր եզրույթ․ Իշխանյան

22:45, 26 օգոստոս 2022 Քաղաքականություն

Այն պետական համակարգը, որտեղ բացակայում է իշխանության տարանջատման սկզբունքը, նկատի ունեմ՝ գործադիրից անկախ դատաիրավական համակարգը, իրավացիորեն համարվում է «ընտրովի արդարադատություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Մինչև 2018թ․ Հայաստանի իրավապաշտպանները,քաղհասարակությունը, նույնպես իրավացիորեն, Հայաստանը համարում էին նման՝ «ընտրովի արդարադատության» համակարգ ունեցող երկիր։ Ի՞նչ փոխվեց 2018թ․ հետո։

Հայաստանում ոչ միայն չփոխվեց «ընտրովի արդարադատության» համակարգը, այլև այն առավել դաժանացավ։ Այս ամենը ոչ միայն չնկատեցին նույն, արդեն նախկին իրավապաշտպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները, այլև ավելին՝ ողջունեցին այդ երևույթը։Այսպիսով, Հայաստանում հաստատվեց, թերևս աշխարհում առաջին անգամ ՝ «ընտրովի իրավապաշտպանություն» նոր եզրույթ»,- գրել է Իշխանյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր