00:00:00

ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ

21:22, 26 օգոստոս 2022 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը։

Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր