ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարեց, որ «Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»: Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են ադրբեջանական կողմից հնչեցված հայտարարությանը, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը» և հիշեցրել տարածաշրջանում խաղաղության վերականգման իրենց հանձնառության մասին: Այս երկու-երեք տող հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը և վերահաստատում, որ ԱՄՆ-ը այս տարածաշրջանից հեռացողը չի, իսկ առհասարակ հեռանալու կամ չհեռանալու հարցը Ադրբեջանի որոշելիքը չի:»։