00:00:00

«Երևանը» ջախջախեց «Եվրոպային»․ Ֆուտզալի Չեմպիոնների լիգա

23:22, 25 օգոստոս 2022 Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում՝ 15։1 հաշվով հաղթելով Ջիբրալթարի «Եվրոպային»։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի չեմպիոնն առաջին տուրում 2։7 հաշվով պարտվել է լատվիական «Պետրով» ակումբին։

 

Երկու տուրից հետո «Երևանը» ունի 3 միավոր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-27-ը Երևանում անցկացվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցներն են լատվիական «Պետրովը», անգլիական «Լոնդոն Հելվեցիան» և Ջիբրալթարի «Եվրոպան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր