Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։
Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։